Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Աթեիզմի հոգեբանական պատճառները. harmonia.am

Աթեիզմի հոգեբանական պատճառները. harmonia.am

Շատ աթեիստներ կարծում են, որ Աստծո հավատը պարփակված է բազմապիսի իռացիոնալ պահանջմունքներով ու ցանկություններով, իսկ աթեիզմն ու սկեպտիցիզմը, ընդհակառակը, հիմնվում են երևույթների ռացիոնալ գնահատականի վրա: Իրականում նախադրյալները, որոնք խանգարում են Աստծուն հավատալ, ունեն ոչ թե ռացիոնալ, այլ հոգեբանական հիմքեր` բառիս ամենալայն իմաստով:

 

Հավատի թեմայով պրոֆեսիոնալ առումով հետաքրքրվում էին Զիգմունդ Ֆրեյդն ու Ուիլյամ Ջեյմսը: Ջեյմսի տեսական մոտեցումը կրոնին բավականին լավատեսական էր, սակայն նրա դիրքորոշումը ողողված էր սկեպտիցիզմով ու կասկածով, իսկ աշխատանքներն էլ ակտիվորեն խարխլում էին հավատի հիմքերը: Հանրահայտ է նաև Զիգմունդ Ֆրեյդի քննադատական վերաբերմունքը կրոնի հանդեպ, մասնավորապես` քրիստոնեության:

 

Ֆրեյդի քննադատությունը Աստծո հանդեպ հավատի վերաբերյալ այն է, որ հավատն ունի հոգեբանական բնույթ ու այդ պատճառով վստահության արժանի չէ: Աստված միայն մարդու խորը անգիտակցական ցանկությունների պրոեկցիան է: Համաձայն Ֆրեյդի` նա մարդու այն երազանքների իրականացնողն է, որոնք կապված են մանկական պահանջմունքների` պաշտպանության ու անվտանգության զգացումի հետ: Այդ երազանքները հաճախ չեն գիտակցվում մարդու կողմից, ուստի, եթե մարդ հերքում է այդպիսի մեկնաբանությունը, նրա բառերին չարժե ուշադրություն դարձնել: Նա ենթադրում էր, որ այդպիսի հավատը անգիտակցական պահանջմունքների պես կարող է լինել մտացածին: Սակայն ահա թե ինչն է պարադոքսալ. ըստ էության` Ֆրեյդն առաջարկեց աթեիզմի նևրոտիկ հասկացության նոր, բավականին ազդեցիկ միջոց:

 

Լեոնարդո դա Վինչիին ուղղված գրվածքում Ֆրեյդն անում է հետևյալ դիտողությունը. «Հոգեվերլուծությունը սովորեցրեց մեզ տեսնել սերտ կապ հայրական բարդույթի ու Աստծո հավատի միջև, նա ցույց տվեց մեզ, որ Աստված հոգեբանորեն ոչ այլ ինչ է, քան իդեալականացված հայր, և մենք ամեն օր նկատում ենք, որ երիտասարդները կորցնում են կրոնական հավատը, երբ նրանց աչքերում հոր հեղինակությունն է ընկնում »: Այստեղ ոչինչ ասված չէ ո՛չ մոր հանդեպ անգիտակցական սեռական ցանկության մասին, ո՛չ հորն ուղղված ունիվերսալ ատելության` մրցակցության զգացումի մասին: Ո՛չ, Ֆրեյդը հստակորեն հայտարարում է, որ եթե երեխան կամ երիտասարդը հիասթափվում է իր հորից ու դադարում է նրան հարգել, նա կորցնում է նաև Աստծո հանդեպ հավատը: Իհարկե, հիասթափությունն ու հարգանքի կորուստը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներով: Նշենք դրանցից մի քանիսը.

  • ունի հայր, բայց նա  թույլ է, վախկոտ և արժանի չէ հարգանքի,
  • ունի հայր, սակայն նա հակված է ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության,
  • չունի հայր. նա մահացել է կամ լքել  իր ընտանիքը:

Հոգեբանական տեսանկյունից հստակեցված չէ, որ հոր մահը կամ բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ աթեիզմի համար: Սակայն, եթե երեխան հայր չունի կամ վերջինս այնքան թույլ է, որ միևնույն է նա գոյություն ունի, թե ոչ կամ այնքան անվստահելի է, որ ընտանիքն ասես լքված լինի, ապա այս դեպքում տղան կարող է նույն հատկանիշները վերագրել նաև Աստծուն:

 

Մարդիկ, որոնց աթեիզմը պայմանավորված է հոր կողմից մերժված լինելով, ատելությամբ, մանիպուլյացիայով, ֆիզիկական կամ սեռական բռնությամբ, հոգեբանական աջակցության կարիք ունեն: Եթե երեխան մանկության տարիներին ատել է իր հորը կամ հուսահատությամբ է լցվել վերջինիս թուլության պատճառով, սա լուրջ խնդիր է, քանի որ երեխան երազում է միայն մի բանի մասին` սիրել հորը:

 

Հավատացյալները պետք է ըմբռնումով վերաբերվեն նրանց, ովքեր այսպիսի տխուր պատճառներով կորցրել են հավատն առ Աստված:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. ateism.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ